ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իրանը կնպաստի Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը

Իրանը կնպաստի Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը
07.12.2016 | 11:46

Իրանը կնպաստի Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը, իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Ռեզա Նեմաթզադեն: Նախարարը՝ Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, համոզմունք է հայտնել, որ Իրանն ու Հայաստանը ունեն տնտեսական և հարաբերությունների ընդլայնման հնարավորություն: Նախօրեին Թեհրանում տեղի էր ունեցել Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը:


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հանդիպումներ էր ունեցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ: Իրանի նախագահի առաջին տեղակալը հայտարարել էր, որ Հայաստանն Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում: «Պարսից ծոցը Կասպից ծովին կապելու նպատակով ենթակառուցվածքների հիմնումը երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելուն ուղղված լավ հնարավորություն է: Իրանն ու Հայաստանը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացին»,- հավելել է Էսհաղ Ջահանգիրին:

ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն էլ, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցությանը, ասել է. «Ներկայում էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը կազմում է 300 մեգավատ, առաջիկայում նախատեսում ենք ներկայիս ծավալը հասցնել 1200 մեգավատի»:

Դիտվել է՝ 4915

Մեկնաբանություններ